Աղբիւր՝ www.parstoday.com
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցով ժամանել է Թեհրան: Հունիսի 5-ին ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի նստավայրում՝ ԱԳՆ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իրանցի համադասին, նաև նույն օրը կայացել է ԱԳ նախարար Նալբանդյանի և Իրանի իսլ. Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հանդիպումը՝ Խորհրդարանի շենքում:
Աղբիւր՝ www.parstoday.com
ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻԻՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԻԻՀ նախագահն ընդգծել է հարաբերությունների համակողմանի զարգացման, խորացման ու ամրապնդման համար Թեհրանի ու Երևանի հնարավորություններից օգտվելու անհրաժեշտությունը։
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի երեկոյան՝ Թեհրանում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկու երկրի բարեկամական հարաբերություններին ու համագործակցությունների նմ։ «Այսօր և հետշրջափակումային շրջանում Իրանի ու Հայաստանի միջև առևտրական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար բացառիկ առիթ է ստեղծվել». ասել է նա։
«Այսօր առկա են համապատասխան պայմաններ, որպեսզի Սև ծովը Հայաստանի միջոցով միացվի Պարսից ծոցին և այս շրջանակում Իրանը պատրաստ է տեխնիկական ու ինժիներական ծառայություններ տրամադրել Հայաստանին»,-ընդգծել է Ռոհանին:
ԻԻՀ նախագահը նշել է, որ Հայաստանը բարեկամ երկիր է համար։ Նա հավելել է. «Իրանը միշտ էլ տարածաշրջանում անվտանգության, կայունության ու անդորրի հաստատման և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման կողմնակից է եղել և այս ուղղությամբ տարածաշրջանի երկրներին որևէ օժանդակություն կատարելուց չի հրաժարվել»:
ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն հայտնելով ԻԻՀ նախագահի հետ հանդիպման կապակցությամբ, ՀՀ նախագահի ջերմ ողջույներն ու գրավոր ուղերձն է փոխանցել ԻԻՀ նախագահին։ «Հայաստանը մշտապես ձգտել է ԻԻՀ հետ հարաբերությունների համակողմանի ընդլայնմանն ու ամրապնդմանը». ասել է նա։
Համաձայն այս հաղորդման, այս հանդիպման ավարտին, երկու երկրների ԱԳ նախարարներ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը եւ Էդվարդ Նալբանդյանը ս ռտ որսգրել են Իրանի ու Երևանի միջև վիզային ռեժիմի բեկանման շուրջ համագործակցության փաստաթուղթը։
Աղբիւր՝ www.parstoday.com
ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կիրակի երեկոյան՝ Թեհրանում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վիզային ռեժիմի չեղարկման կապակցությամբ երկու երկրի միջև համաձայնագրի ստորագրմանն, ասել է. «Այս համաձայնությունը մեծ նշանակություն ունի առևտրային համագործակցությունների և զբոսաշրջության ոլորտի համար»:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնվող ընթացքին ու նաև երկու երկրների միջև շարունակական խորհրդակցություններին, ասել է «Իրանական ընկերությունները կարող են ազդեցիկ դերակատարություն ունենալ տնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցում»:
Լարիջանին նշել է, որ տարբեր հարցերի, այդ թվում տարածաշրջանային ճգնաժամերի կապակցությամբ Իրանի ու Հայաստանի դիրքորոշումները մոտ են: «Ներկա պայմաններում տարածաշրջանում ահաբեկչության տարածումը մտահոգիչ է և պայմանները թելադրում են, որպեսզի երկու երկրներն այս հարցում խորհրդակցություններ կատարեն». ասել է նա:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հավելել է, որ ԼՂ-ի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական ճանապարհով: Նրա խոսքերով. «Այս ուղղությամբ պիտի օգտվել դիվանագիտական միջոցներից»:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այս հանդիպման ժամանակ ասել է. «Իրանն ու Հայաստանը ջանք պիտի գործադրեն քաղաքական ու տնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ և այս կապակցությամբ խորհրդարանական հարաբերությունները կարևոր դերակատարություն կարող են ունենալ»: