Աղբիւր՝ www.yerkir.am
Թեհրանը զսպուածութեան կոչ է անում Բաքուին եւ Երեւանին, այս մասին յայտարարել է Իրանի ԱԳՆ խօսնակ Հոսէյն Ջաբեռի-Անսառին:
«Մենք մեր երկու հիւսիսային հարեւաններին զսպուածութեան եւ իրավիճակը էլ աւելի չբարդացնելու կոչ ենք անում: Իրանի Իսլամական Հանրապետութեան համար Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումները մտահոգիչ են»,- ասել է Հոսէյն Ջաբեռի-Անսառին: