Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Նոյեմբերի 11-ին, դասախօսական երեկոյ էր կազմակերպւել նախաձեռնութեամբ՝ «ՀՈՒՍԿ» հաստատութեան, դասախօսութեամբ՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի՝ «Իրանի տնտեսական վերջին իրադարձութիւնները» խորագրով:

Դասախօսը հակիրճ եւ ընդհանրական կերպով վերլուծեց Իրանում արդի տնտեսական խնդիրները:

Նա շեշտեց. «Գործող նախագահ՝ Ռոհանիի ժամանակ տնտեսական տեսակէտից առաջադէմ երկրներից՝ որակեալ արտադրութեան ներմուծման քաղաքականութիւն է կիրառւում»: Ապա անդրադարձաւ Իրանում բանկերի իրավիճակին ու վերլուծեց Իրանի արձագանգը՝ համաշխարհային տնտեսութեան ճգնաժամի տեսակէտից, որը դեռ 1980 թւականների ճգնաժամին է հետեւում: Նա աւելացրեց. «Երբ որեւէ երկրում սկսւում է տնտեսական ճգնաժամ ու սղաճ, այն կանգնում է սնանկացման վտանգի դէմ-յանդիման»:

Վերջում նա մի քանի առաջարկներ ներկայացրեց բանկային համակարգի առողջացման համար: