Աղբիւր՝ www.armenian.irib.ir
«Իրան-Հայաստան տնտեսական համագումարը կայանալու է երկուշաբթի նոյեմբերի 9-ին՝ Թեհրանում, երկու երկրների տնտեսական ոլորտի պատասխանատուների մասնակցութեամբ».- ասել է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը։
Շաբաթ օրը ԻՌՆԱՅ գործակալութեանը տուած զրոյցում, Արտաշէս Թումանեանն ասել է.-«Իրանի առեւտրի պալատի, արդիւնաբերութեան ու հանքերի դահլիճում կայանալիք համագումարին ներկայ են լինելու ԻԻՀ հանքերի ու արդիւնաբերութեան նախարար՝ Մոհամմեդ Ռեզայ Նէըմաթզադեն, նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ Կարէն Ճշմարիտեանի գլխաւորած տնտեսական 60 հոգանոց պատուիրակութիւնը։ Համագումարին մասնակցում են նաեւ Իրանցի շուրջ 300 առեւտրականներ ու արդիւնաբերութեան տէրեր»։
«Համագումարում քննարկուելու են Հայաստանի տնտեսական հնարաւորութիւնները, նաեւ արտադրողների համար Հայաստանի առաջնահերթութիւններն ու կապիտալի գրաւման նախադրեալները».-յաւելել է Արտաշէս Թումանեանը։