Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Հայաստանցի զբօսաշրջիկներն Իրանի օդանաւակայաններում այսուհետեւ կարող են ստանալ 30-օրեայ մուտքի արտօնագրեր: Իրանն սկսել է օդանաւակայաններում մուտքի արտօնագրեր տրամադրել 58 երկրներից հանրապետութիւն ժամանող զբօսաշրջիկներին:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ օտարերկրեայ զբօսաշրջիկները նախկինում իրանական օդանաւակայաններում կարող էին ստանալ 14-օրեայ մուտքի արտօնագրեր եւ դրանք հնարաւոր չէր երկարաձգել:

Այս նախաձեռնութիւնից հիմնականում շահում են Բելգիայի, Գերմանիայի, Աւստրիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Ուկրայինայի, Իտալիայի, Վրաստանի, Աւստրալիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի եւ այլ երկրների զբօսաշրջիկները:

ԱՄՆ-ի, Սոմալիի, Անգլիայի, Կանադայի, Բանգլադեշի, Յորդանանի, Իրաքի, Աֆղանստանի եւ Պակիստանի քաղաքացիները չեն կարող մուտքի արտօնագիր ստանալ օդանաւակայան ժամանելուն պէս: Նրանք պէտք է ստանան արտօնագիրն իրենց երկրների իրանական հիւպատոսական ծառայութիւններից:

Բացի այդ, համաձայն նոր օրէնսդրական կարգաւորման, Թուրքիայի, Լիբանանի, Վրաստանի, Բոլիւիայի, Եգիպտոսի ու Սիրիայի քաղաքացիները կարող են Իրանում առանց արտօնագրի մնալ 15-90 օր: