Աղբիւր՝ www.armenian.irib.ir
«Ֆարս» լրատուական գործակալութեան հաղորդման համաձայն, Արժոյթի միջազգային հիմնադրամը Միջին Արեւելքի, Աֆրիկայի հիւսիսի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների տնտեսական վիճակի մասին իր ամենավերջին զեկոյցում անցած տարուայ պէս Իրանին ներկայացրել է որպէս այս տարածաշրջանի տնտեսական երկրորդ հզօր ուժը:
Միջազգային այս կառոյցը 2015 թուականին Իրանի ՀՆԱ-ն 369.9 միլիարդ դոլար է յայտարարել, ինչը նշանակում է թէ Իրանը Միջին Արեւելքի, Աֆրիկայի հիւսիսի եւ Կենտրոնական Ասիայի 30 երկրների շարքին շարունակում է համարուել այս տարածաշրջանի տնտեսական երկրորդ ուժը:
ԱՄՀ-ն ի դէպ, իր զեկոյցում 2015 թուականին Հայաստանի ՀՆԱ-ն 10.6 միլիարդ դոլար է յայտարարել: