Աղբիւր՝ www.yerkir.am

 

Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլահ Խամենէին հաւանութեան է արժանացրել Թեհրանի եւ «վեցեակի» միջուկային գործարքը` միեւնոյն ժամանակ կոչ անելով համաձայն գրից հանել երկիմաստ դրոյթները:

Իրանի նախագահին ուղղուած նամակում Խամենէին ընդգծում է, որ համաձայնագրի իրագործմանը պէտք է աչալուրջ հետեւի Իրանի կառավարութիւնը, քանի որ ԱՄՆ-ին չի կարելի վստահել:

Յիշեցնենք, որ համաձայնագիրը կնքուել է այս տարուայ յուլիսին Վիեննայում: Փաստաթղթի համաձայն` Թեհրանը կը հրաժարուի միջուկային վառելիքի 98 տոկոսից` Արեւմուտքի պատժամիջոցների վերացման դիմաց: