Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը գլխաւորելով Թուրքիայի բարձրաստիճան պատւիրակութիւնը, որոնց թւում էին Թուրքիայի արտաքին գործերի, տնտեսութեան, էներգիայի եւ մշակոյթի նախարարները՝ երեքշաբթի գիշեր ժամանել էր  Թեհրան:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը եւ Թուրքիայի վարչապետը կարեւորել են բոլոր ոլորտներում երկու երկրների յարաբերությունների ընդլայնումը:

Չորեքշաբթի օրը, Թուրքիայի վարչապետ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ներկայութեամբ  Թեհրանում կայացած Իրանի եւ Թուրքիայի բարձրաստիճան պատւիրակութիւնների նիստում, ԻԻՀ  նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին ասել է. «Թեհրան-Անկարա յարաբերութիւնները խորացնելու համար բազմաթիւ հնարաւորութիւններ են ստեղծւել»:

Նշելով, որ 2013 թւականին Թեհրան-Անկարա առեւտրական փոխանակումների ծաւալը նւազել է, Էսհաղ Ջահանգիրին ընդգծել  է ճշտւած նպատակների իրականանցման համար երկու երկրների նպատակաուղղւած ջանքերի անհրաժեշտութեանը:

Նիստի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանում ահաբեկչութեան խնդրին, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է. «Իրանը եւ Թուրքիան ահաբեկչութեան դէմ մղւող պայքարում նոյն մօտեցումներն ունեն եւ այդ բնագաւառում կարող են կառուցողական համագործակցութիւն ունենալ»:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի  եւ  Թուրքիայի վարչապետի հանդիպման ժամանակ, ստորագրւել է համագործակցութեան մասին 3 փաստաթուղթ: Այդ փաստաթղթերը ընդգրկում են արդիւնաբերութեան, հանքերի, առեւտրի եւ տեղեկատւութեան փոխանակման ոլորտները:

Թուրքիայի վարչապետը  հանդիպել եւ զրուցել է ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանիի հետ: