Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Սեպտեմբերի 21-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպում ունեցաւ Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Թումանեանը նշեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերուած համաձայնութիւնից յետոյ նոր հնարաւորութիւններ են ստեղծուել երկկողմ տնտեսական յարաբերութիւնների զարգացման, այդ թւում նաեւ ենթակառուցուածքային ծրագրերի իրականացման համար:
Իր հերթին նախարար Չիտչիանը նշեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ առկայ է արդիւնաւէտ համագործակցութիւն տարբեր ոլոտրներում: Նա յաւելեց, որ հաշուի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների միջեւ տնտեսական յարաբերութիւնների մեծ մասը բաժին է ընկնում էներգետիկ ոլորտին, որպէս Իրանի էներգետիկայի նախարար եւ հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի համանախագահ, պարտաւորուած է աջակցել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը:
Անդրադարձ կատարուեց երկկողմ համատեղ ծրագրերին, մասնաւորապէս` էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Մեղրի ՀԷԿ-ի, աւտօճանապարհաշինութեան եւ երկաթգծի շինարարութեան վերաբերեալ հարցերին: Քննարկուեցին Արաքս գետին վերաբերող բնապահպանական խնդիրներ: