Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Իրանը պատրաստւում է «սեւ ոսկու» ու կապոյտ վառելիքի դիմաց ջուր ներկրել Հայաստանից ու Վրաստանից՝ Ուրմիա լիճը վերականգնելու համար: Այս մասին լրագրողներին յայտնել է Իրանի խորհրդարանի պատգամաւոր Ալի Ալիլուն:

Պատգամաւորը վստահեցրել է, որ գիտնականներն արդէն հետազօտութիւն են իրականացրել՝ պարզելու համար Հայաստանից ու Վրաստանի ջրի մատակարարման հնարաւորութիւնը:

Իր հերթին, Ուրմիա լճի վերականգնման հարցերով յանձնաժողովի ներկայացուցիչ Խալիլ Սային նշել է, որ ծրագիրը դեռ պէտք է վերջնականապէս հաստատուի, քանի որ ոմանք դէմ են հանդէս գալիս այդ նախագծին: Իրանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահները հարցը դեռ քննարկում են: Իրանական կողմը դիտարկում է նաեւ ջրի ներկրման հնարաւորութիւնը Վանայ լճից: