Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թեհրանի Հայ Ակումբի պատմական շէնքի որոշ բաժինները փլուզուելու կապակցութեամբ Թեհրան նահանգի մշակութային ժառանգութեան պահպանման միաւորների զեկոյցից յետոյ Թեհրանի մշակութային ժառանգութեան գերատեսչութիւնը նամակ յղելով քաղաքի 11-րդ շրջանի քաղաքապետարանին պահանջել է անյապաղ վերջ տալ շէնքի մերձակայքում իրականացուող շինարարական աշխատանքներին:

Ըստ ԻՌՆԱՅ-ի հաղորդման, Ռաջաբալի Խօսրոաբադին շաբաթ օրը յղած նամակում յայտարարել է, որ շինարարութիւնը Հայ Ակումբի շէնքի փլուզման պատճառ է դարձել: «Օրակարգում է ներառուել պատմական ու արժէքաւոր այս շէնքին պատճառուած վնասի հեղինակներին իրաւական պատասխանատուութեան կանչելու հարցը». ասել է նա:

Նա նշել է, որ քաղաքում շինարարական սկզբունքների յարգման վերահսկողութիւնը քաղաքապետարանի պարտականութիւնն է եւ յաւելել է. «Թոյլ չենք տայ, որ մայրաքաղաքի պատմական ինքնութիւնը պատմական շէնքերի մերձակայքում շինարարութիւնների զոհ գնայ»:

Թեհրանի Հայ Ակումբի շուրջ 100-ամեայ շէնքը իրանահայ անուանի ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանի աշխատանքներից է, որն իր հարեւանութեան մէջ կառուցուող բարձրայարկ աւտոկանգառի շինարարութեան պատճառով փլուզուել է: Վնասուել են ակումբի շէնք ու նրա հարեւանութեամբ գտնուող Դատական իշխանութեան մարզական դահլիճը: