Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Նշելով, որ երկրի գազի սակաւութեան հետ կապուած ճգնաժամի ժամանակներն անցել են, Իրանի նաւթի փոխնախարարը տեղեկացրել է դէպի Հայաստան եւ Թուրքիա իրանական գազի արտահանման ծաւալի աւելացման նախագծի մասին:
ՄԵՀՐ լրատուական գործակալութեան հաղորդման համաձայն՝ Իրանի գազի ազգային ընկերութեան գործադիր տնօրէն՝ Համիդռեզա Էռաղին նշելով, որ երկրի գազ չունեցող բոլոր քաղաքներին ու գիւղերին գազամատակարարումը դրուած է օրակարգում, ասել է. «Իրանն ստանձնում է աշխարհի երկրներին գազ մատակարարելու պատասխանատուութիւնը»:
Նշելով, որ Իրանը մտադիր է իր արտադրած գազի աւելցուկը արտահանել համաշխարհային շուկաներ, Համիդռեզա Էռաղին յաւելել է. «Իրանը նպատակ ունի, իր արտահանուող գազը որպէս բրենդ ներկայացնել աշխարհին»:
Գազի փոխանցման ընկերութեան գործադիր տնօրէն՝ Մոհամմադ Ալի Էմամն ասել է. «Թաւրիզի գազի ճնշումն ուժեղացնող օբյեկտների ընդլայնման նախագծի շահագործմամբ այդ օբյեկտների թողունակութիւնը օրական 24 միլիոն խորանարդ մետրից կաւելանայ 60 միլիոն խորանարդ մետրի եւ այս նախագծի իրագործումը կարող է նպաստել դէպի Հայաստան եւ Թուրքիայ արտահանուող գազի ծաւալների մեծացմանը, ինչու չէ նաեւ Ադրբեջանի հետ գազի փոխանակման եւ դէպի Նախիջեւան գազի արտահանման նախագծի իրագործմանը»: