Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդն Իրան է ժամանել Թեհրանում իր երկրի դեսպանատան վերաբացման արարողակարգին մասնակցելու եւ ԻԻՀ-ի բարձրաստիճան պետայրերի հետ հանդիպելու նպատակով:
Կիրակի օգոստոսի 23-ի առաւօտեան , Թեհրանում վերաբացուել է Բրիտանիայի դեսպանատունը:
Կիրակի երեկոյեան Համոնդը հանդիպում-զրոյց է ունենալու ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջաւադ Զարիֆի հետ:
Թեհրանում Բրիտանիայի դեսպանատան վերաբացմանը զուգընթաց, Լոնդոնում եւս վերաբացուելու է Իրանի դեսպանատունը:
Թեհրանում եւ Լոնդոնում երկրու երկրի դեսպանատների գործունէութիւնն առայժմ լինելու է հաւատարմատարների մակարդակում եւ ռեզիդենտ հաւատարմատարները փոխարինելու են ոչ ռեզիդենտ դեսպանորդներին: