Աղբիւր՝ www.alikonline.ir
ԻՍՆԱ-ի համաձայն՝ վերջին երկու շաբաթւայ ընթացքում արդէն քանիերորդ անգամն է, որ Իրանի արտգործնախարարութիւնը իր մտահոգութիւնն է յայտնում Թուրքիային, այդ երկրի տարածքում Իրանի քաղաքացիների դէմ իրագործւող ահաբեկչական քայլերի նկատմամբ:
Թուրքիայի արեւելեան տարածքներում խռովութիւնները շարունակւելով, որոնց արդիւնքում ահաբեկչական յարձակումների թիրախ են դառնում իրանական փոխադրամիջոցները եւ քաղաքացիները, երէկ, Իրանի արտգործնախարարութեան ԱՊՀ-ի եւ Կովկասի հարցերով գլխաւոր տնօրէնը հանդիպում ունենալով Թեհրանում Թուրքիայի դեսպանի հետ, Իրանի մտահոգութիւնը փոխանցեց դեսպանին, պահանջելով Թուրքիայի կառավարութեան է՛լ աւելի աչալուրջ մօտեցումը Իրանի քաղաքացիների ու փոխադրամիջոցների նկատմամբ:
Թուրքիայի դեսպանը եւս մտահոգութիւն յայտնելով առաջացած իրավիճակի համար, խոստացաւ հարցին հետամուտ լինել: