Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Իրանի` արեւմտեան պատժամիջոցներից լիովին ազատուելուց յետոյ, հնարաւոր է` 2016թ.-ին նաւթի համաշխարհային գների 1 բարելի դիմաց շուրջ 10 դոլարով անկում:

Կանխատեսումը «Համաշխարհային բանկի» փորձագէտներինն է:

«Իրանի լիարժէք անդամակցութիւնը համշախարհային շուկային կը նպաստի, որ օրական վաճառքի հանուի յաւելեալ մէկ միլիոն բարել նաւթ, եւ արդիւնքում` 2016թ. «սեւ ոսկու» գինը մէկ բարելի դիմաց կը նուազի 10 դոլարով»,- ասւում է բանկի տարածած հաղորդագրութեան մէջ:

Իրանում նաւթի արդիւնահանումը գերազանցում է ներքին պահանջարկը, այդ իսկ պատճառով Իրանի վերադարձը նաւթի համաշխարհային շուկայ անխուսափելի է: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կը նպաստի Իրանի տնտեսական աճի տեմպերի արագացմանը: «Համաշխարհային բանկի» փորձագէտների գնահատականով, Իրանի ՀՆԱ-ն 2016-ին կ'աճի 5%-ով: