Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Եւրամիութեան արտաքին քաղաքականութեան յանձնակատար՝ Ֆեդերիկայ Մոգերինիի հետ հրաւիրուած ճեպազրոյցում, բարձր գնահատելով միջուկային բանակցութիւնների ընթացքում կատարուած բոլոր աշխատանքներն, ԻԻՀ ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջաւադ Զարիֆն ասել է. « Իրանի միջուկային հարցն արդիւնաւորուեց յաղթանակ-յաղթանակ համաձայնութեամբ»: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան թղթակիցը:

«Վեցեակի խմբի հետ Իրանի միջուկային հարցի ամփոփումը նոր հորիզոն է բացել միջազգային հանրութեան համար նշանակալի եւ լուրջ խնդիրների կարգաւորման համար: Այսօր կարող էր լինել յոյսերն աւարտուելու օրը, սակայն կողմերը յուսոյ նոր հորիզոն բացեցին: Սա բոլորի նուաճումն է».-նշել է նախարար՝ Զարիֆը:

Նախկին եւ գործող կառավարութիւնների պետայրերին՝ յաղթանակ-յաղթանակ ձեւաչափով լուծում գտնելու նպատակով տարուած աշխատանքի համար շնորհակալութիւն յայտնելով, Իրանի ԱԳ նախարարն ասել է .-«Այսօրուայ ձեռքբերումը բոլորի համար համապարփակ եւ ամբողջական համաձայնութիւն չէ, սակայն հնարաւորին լաւագոյնն էր»:

Երեքշաբթի 2015 թուականի յուլիսի 14-ին, Իրանի միջուկային հարցի շուրջ Վեցեակի խմբի հետ 12-ամեայ բանակցութիւնները համաձայնութեամբ արդիւնաւորուեցին: Միջուկային համաձայնութեան ամփոփիչ տեքստը բանագնաց երկրների մայրաքաղաքներ է ուղարկուելու, որպէսզի վերջնականացուի հսկիչ կառոյցների կողմից քննարկուելուց յետոյ: