Աղբիւր՝ www.armenian.irib.ir
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանն ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումից յետոյ տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կը փոխուի, եւ Իրանի հարեւան երկիր Հայաստանը կօգտուի նոր ստեղծուած բարենպաստ պայմաններից:
Իրանի ձեռքերն ազատ կը լինեն իր տնտեսական քաղաքականութեան իրականացման հարցում, բազմաթիւ օտարերկրեայ ներդրողներ իրենց ծրագրերով կը գան Իրան: Տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կը փոխուի, եւ Հայաստանը կօգտուի ստեղծուած բարենպաստ պայմաններից, նշել է նա:
Նա ընդգծել է, որ Իրանի համար մեծ հնարաւորութիւններ են ստեղծուել ԵՏՄ 200 միլիոն բնակչութեամբ շուկայ մուտք գործելու եւ բազմաթիւ համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Հայաստանն այս պարագայում կարելի է դիտել որպէս Իրանի համար դարպաս ԵՏՄ մուտքի համար: Բացի այդ, նկատի ունենալով, որ արդէն սկսուած են Իրան-ԵՏՄ բանակցութիւններն ազատ առեւտրի պայմանների մշակման շուրջ, Հայաստանն այս հարցում լաւագոյն կարգաւորող օղակը կարող է լինել: Պէտք է հաշուի առնել այն հանգամանքը, որ Հայաստանը եւ Իրանը պատմական եւ մշակութային ընդհանրութիւններ ու տնտեսական յարաբերութիւնների որոշակի փորձ ունեն, որը քիչ կարեւոր չէ բանակցութիւններում փոխըմբռնման հասնելու ճանապարհին: