Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Ի հետեւումն Իրանի ու 5+1 խմբի միջուկային բանակցութիւններին եւ համաձայնութեան յանգելու հաւանականութեան, Իրանի շուկայում ներդրման համար եւրոպական երկրների միջեւ խիստ մրցակցութիւն է գնում:
Ցանկացած համաձայնութեան առաջին հետեւանքը լինելու է Իրանի շուկայի դռների բացուելը, որին սպասում են արեւմտեան բոլոր երկրները:
Եւրոպական տնտեսական գործակալութիւնների գնահատման համաձայն Իրանը 78 միլիոն բնակչութեամբ, աշխարհում նաւթային 4-րդ, իսկ գազային 2-րդ խոշոր պաշարներն ունի եւ արեւմտեան երկրների հետ ցանկացած համաձայնութիւն յանգեցնելու է շրջափակումների վերացման:
Երկար ժամանակ Իրանի շուկայից հեռու գտնուող ամերիկեան ընկերութիւններն էլ վերադարձի մեծ ցանկութիւն ունեն:
Ֆրանսիացի գործարարների ֆեդերացիայի պատուիրակութիւնը Իրանի հետ յարաբերութիւնների ամրապնդման նպատակով 2015 թուականի սեպտեմբերին ուղեւորուելու է Իրան: