Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ֆրանսիայի Սենատի արտաքին գործերի եւ պաշտպանութեան յանձնաժողովի փոխնախագահ Դանիէլ Ռենյեն երեքշաբթի օրը Իրանի կենտրոնում գտնուող Սպահանի առեւտրի պալատում ասաց, որ Իրանի տնտեսական կայունութիւնը յարմար առիթ է ստեղծում այդ երկրի հետ Ֆրանսիայի տնտեսական համագործակցութիւնների ընդլայնման համար:

Ֆրանսիայի Սենատի արտաքին գործերի եւ պաշտպանութեան յանձնաժողովի փոխնախագահն ակնարկելով Ֆրանսիայի ու Իրանի երկար անցեալ ունեցող յարաբերութիւններին, ասաց, որ պատմական խորք ու բովանդակութիւն ունեցող Սպահանը շարունակ եղել է Ֆրանսիայի ուշադրութեան կենտրոնում եւ Ֆրանսիայի Սենատի արտաքին գործերի ու պաշտպանութեան յանձնաժողովի անդամների Իրան կատարած ուղեւորութեան նպատակը Իրանի հետ Ֆրանսիայի քաղաքական ու տնտեսական յարաբերութիւնների ամրապնդումն է:

Ֆրանսիայի նախկին նախարար եւ Սենատի արտաքին գործերի ու պաշտպանութեան յանձնաժողովի անդամ Միշել Դմեսինն իր հերթին, այս նիստում ողջունեց զբօսաշրջութեան ոլորտում Իրանի ու Ֆրանսիայի համագործակցութիւնը:

Սպահանի առեւտրի պալատի նախագահ Սեյեդ Աբդոլուահաբ Սահլաբադին այս հանդիպման ժամանակ Սպահանի ու Փարիզի պալատների միջեւ համագործակցութեան խմբի ստեղծման ցանկութիւն յայտնելով ասաց, որ երկու պալատների միջոցով առեւտրի ու ներդրման առիթների քննարկումը կարող է այս խմբի աշխատանքներից լինել: