Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Յունիսի 14-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպում ունեցաւ Իրանի նաւթի նախարար Բիժան Նամդար Զանգանէի հետ:
Ողջունելով դեսպան Թումանեանին` Իրանի նաւթի նախարարը գոհունակութիւն յայտնեց հայ-իրանական երկկողմ փոխշահաւէտ համագործակցութեան առնչութեամբ: Այս համատեքստում առանձնայատուկ ընդգծուեց էներգետիկ ոլորտում ծաւալուած համագործակցութիւնը: Նախարարը նաեւ յաւելեց, որ հայ համայնքը զգալի ներդրում է ունեցել երկրի տնտեսութեան տարբեր ոլորտների զարգացման գործում:
Դեսպան Թումանեանն իր հերթին խօսեց հայ-իրանական յարաբերութիւնների բարձր մակարդակի եւ տնտեսական յարաբերութիւնների աշխուժացման անհրաժեշտութեան մասին: Քննարկուեց երկկողմ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, եւ ընդգծուեց էներգետիկ ոլորտում արդէն ձեւաւորուած արդիւնաւէտ համագործակցութեան փաստը: Արտաշէս Թումանեանը ներկայացրեց հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների զարգացման հեռանկարներին նուիրուած մի շարք հարցեր:
Բիժան Զանգանեն իր պատրաստակամութիւնը յայտնեց` նպաստել Հայաստանի հետ համագործակցութեան ընդլայնմանը եւ յաջողութիւն մաղթեց դեսպան Թումանեանին իր դիւանագիտական առաքելութեան ընթացքում: