Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Թեհրանի Իսլամական քաղաքային խորհրդի ղեկավարը Երեւանի քաղաքային խորհրդի ղեկավարի հետ ունեցած հանդիպման ընթացքում ասել է. «Իրանի բարեկամական յարաբերութիւնները հիւսիսային հարեւանների հետ երաշխաւորում է տարաշրջանի կայունությիւնն ու անվտանգութիւնը»:
«Ֆարս» լրատուական գործակլութիւնը հաղորդել է, որ Թեհրանի իսլամական քաղաքային խորհրդի ղեկավարը Մահդի Չամրանը այդ հանդիպման ընթացքում անդրադառնալով տարծաշրջանում գոյութիւն ունեցող որոշ բախումներին ասել է.-«Երկրների տնտեսական հարստութիւնները չարաշահելու նպատակով որոշ ուժեր բախումներ են առաջացնում հարեւան երկրների միջեւ»:
Գոհունակութիւն յայտնելով Թեհրանի քաղաքային խորհրդում Երեւանի քաղաքային խորհրդի ղեկավար եւ Հայաստանի ճատրակի ֆեդերացիայի տեղակալ՝ Սմբատ Լպուտեանի ներկայութեան համար Չամրանն ասել է.- «Իրանը եւ Հայաստանը վաղեմի յարաբերութիւններ ունեն քանի որ երկու երկրները վաղեմի հարեւաններ են եղել»:
Նա նշելով, որ ներկայումս Իրանի շատ քաղաքացիներ եւ նույիսկ շատ նշանաւոր դէմքեր «Իրաւանի» ազգանունն են կրում յաւելել է.- «Ներկայումս մեր երկրում կան շատ լաւ հայ քաղաքացիներ եւ նրանք Իրանի իսլ. խորհրդարանում ունեն պատգամաւորներ»:
Անդրադառնալով իր մասնակցութեանը թեհրանահայ համայնքի որոշ միջոցառումներին ու եկեղեցական արաողութիւններին Թեհրանի Իսլամական քաղաքային խորհրդի ղեկավարը յայտնել է.- «Յուսով եմ նման փայլուն անցեալով ու բարի հարեւանութեամբ կարողանանք տարբեր ոլորտներում այդ թւում մշակութային, հաղորդակցական, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում յարաբերութիւններ ընդլայնել Թեհրանի եւ Երեւանի միջեւ»: