Աղբիւր՝ www.hyeli.com

 

Երեքշաբթի, մայիսի 12-ին, Իրանի նախագահ դոկտ. Հասան Ռոհանին հանդպել է Իրանում Հ.Հ.-ի նորանշանակ դեսպան Արտաշէս Թումանեանին: Այս մասին տեղեկացնում է Իրանի նախագահի պաշտօնական կայքէջը:

Հանդիպմանը, երկրի նախագահը, ընդունելով Հ.Հ.-ի նորանշանակ դեսպանի հաւատարմագիրը, երկու երկրների միջեւ համաձայնեցւած համատեղ նախագծերի հետապնդումը անհրաժեշտութիւն է համարել եւ նշել է. «Իրանի Իսլ. հանրապետութիւնը եւ Հայաստանը երկկողմ համագործակցութիւններից բացի, միջազգային ատեաններում եւս գնահատելի համագործակցութիւն են գրանցել»:

Երկրի նախագահը անդրադառնալով, որ իրանահայերը լաւ, ակտիւ եւ օրէնքը յարգող ժողովուրդ են, նշել է, որ պէտք է երկու երկների գիտական-ակադեմիական յարաբերութիւնները աւելի զարգանան եւ երկու ազգերի աւելի լաւ ճանաչողութեան համար պէտք է օգտագործւեն երկրներում գոյութիւն ունեցող զբօսաշրջութեան հնարաւորութիւնները:

Հ.Հ.-ի դեսպան Արտաշէս Թումանեանը եւս իր հերթին փոխանցելով ՀՀ նախագահի ողջոյնը նշել է, որ իր պաշտօնավարման ընթացքում բոլոր հնարաւորութիւնները օգտագործելու է երկու երկրների յարաբերութիւնները՝ տարբեր ասպարէզներում, զարգացնել: