Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հազրաթ Ֆաթեմէ Զահրայի ծննդեան տօնի եւ Իրանում կանանց օրուայ հետ միաժամանակ, առաջին անգամ Ի.Ի.Հ.-ն ընտրուել է «Մ.Ա.Կ.-ի կանայք» անդամ։

Ուրբաթ օրը Նիւ Եօրքում կայացած վերոնշեալ  կառոյցի անդամների ընտրութեան ժամանակ, Իրանն ընտրուել է այս նորաստեղծ կառոյցի անդամ:

«Մ.Ա.Կ.-ի կանայք» կառոյցը  հիմնադրուել է 2010 թուականի յունիսին՝ նպատակ ունենալով աշխատանք ծաւալել  տարբեր երկրներում կանանց վիճակի բարելաւման համար եւ տեղակայուած է Նիւ Եօրքում:

Մ.Ա.Կ.-ի կանանց դիրքի յանձնաժողովի նման միջազգային խմբերին պաշտպանելը, ինչպէս նաեւ կանանց հետ կապուած տարբեր հարցերի բնագաւառում քաղաքականութիւնների, ստանդարտների ու համաշխարհային չափանիշերի մշակումն այս կառոյցի նպատակներից է:

«Մ.Ա.Կ.-ի կանայք»   կառոյցին Ի.Ի.Հ.-ի   անդամակցութիւնը կը սկսուի 2016 թուականից եւ կը տեւի երեք տարի: