Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Թեհրանում տասնեակ ասորիներ այսօր առաւօտեան հանրահաւաք են անցկացրել ՄԱԿ-ի գրասենեակի առջեւ: Ակցիայի մասնակիցները դատապարտել են Իրաքում եւ Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբաւորման ոճրագործութիւնները:
Հանրահաւաքին մասնակցել են մեծ թուով կանայք, երեխաներ, տարէցներ, քահանաներ եւ Իրանի իսլամական խորհրդարանում ասորիների պատգամաւորը: Նրանք ՄԱԿ-ից խնդրել են քայլեր ձեռնարկել Սիրիայում պատանդ վերցուած 350 ասորիների ազատ արձակման համար:
Ասորիները ընթերցել են հաղորդագրութիւն եւ այն յանձնել են ՄԱԿ-ին:
ԻԼԻՊ ահաբեկչական խմբաւորումը օրերս յարձակուելով Սիրիայի հիւսիսարեւելեան Հասաքայ նահանգի գիւղերի վրայ 350 ասորիների պատանդ է վերցրել: