Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իրանի ճանապարհների կազմակերպութեան սահմանային անցակէտերի եւ տարանցման գրասենեակի գլխաւոր տնօրէնն ասել է. «Անցեալ 11 ամիսների ընթացքում 11 միլիոն 281 հազար տոննա ապրանք է տարանցուել Իրանից: Այդպիսով շուրջ 6.2 տոկոս աճ է արձանագրել Իրանից ապրանքատարանցումը»:

Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան կազմակերպութեան թղթակցի հաղորդման համաձայն, կիրակի օրը, Իրանի ճանապարհների կազմակերպութեան սահմանային անցակէտերի եւ տարանցման գրասենեակի գլխաւոր տնօրէն՝ Մոհամմեդ Ջաւադ Աթրչեանը նշել է, որ այդ ժամանակահատուածում Իրանից տարանցուել են 5 միլիոն 97 հազար տոննա նաւթային եւ 6 միլիոն 183 հազար տոննա ոչ-նաւթային արտադրանքներ:

Նա յայտարարել է, որ տարանցուող բեռնատարների մեծ մասը Իրաքից մեկնում էին Արաբական միացեալ Էմիրութիւններ:

«Ապրանքատարանցման ծաւալները մեծացնելու նպատակով տարածաշրջանային պոտենցիալների յայտնաբերումը եւ հարեւան ու տարածաշրջանային երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումը դրուել է Իրանի քաղաքաշինութեան եւ ճանապարհների նախարարութեան օրակարգում»,- ասել է Իրանի ճանապարհների կազմակերպութեան սահմանային անցակէտերի եւ տարանցման գրասենեակի գլխաւոր տնօրէնը: