Աղբիւր՝ www.armenian.irib.ir

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամաւորները դատապարտել են Իրաքում եւ Սիրիայում ասորիների դէմ ուղղուած Ի.Լ.Ի.Պ.-ի ահաբեկչական խմբաւորման քայլերը:

Կիրակի օրը, հաղորդագրութիւն տարածելով, իսլամական խորհրդարանի պատգամաւորները դատապարտել են Սիրիայում ասորիներին գերեվարելու, կոտորելու եւ Իրաքի Մոսուլ քաղաքի պատմական կոթողները ոչնչացնելու Ի.Լ.Ի.Պ. ահաբեկչական խմբաւորման անմարդկային արարքները:

Վերջերս Ի.Լ.Ի.Պ. ահաբեկչկան խմբաւորումը տեսանիւթ է տարածել, որտեղ պատկերուած է այդ խմբաւորման անդամները ոչնչացնում են Մոսուլի թանգարանի պատմական իրերը, որոնք մ.թ. ա. 800 տարուայ վաղեմութիւն ունէին:

***

Աղբիւր՝ www.armenian.irib.ir

Ի.Լ.Ի.Պ.-Ի ՀԱՆԴԷՊ Մ.Ա.Կ.-Ի ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է ԴԷՊԻ ՅՈՒՍԱԼՔՈՒԹԻՒՆ

Իսլամական խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւորը քննադատելով մարդու իրաւունքների ու միջազգային կառոյցների, ինչպէս նաեւ Մ.Ա.Կ.-ի կրաւորական քայլերն, ընդգծել է. «Վերջին դէպքերի կապակցութեամբ Մ.Ա.Կ.-ի հակազդեցութիւնը մարդկութիւնն առաջնորում է դէպի յուսալքութիւն»:

Ըստ «Մեհր» լրատուական գործակալութեան հաղորդման, Սիրիայի սահմանում կրօնական փոքրամասնութիւնների դէմ Ի.Լ.Ի.Պ.-ի գործած վերջին յարձակումներից յետոյ, կիրակի օրը «Մեհր» գործակալութեան նախաձեռնութեամբ կայացել է մամլոյ ասուլիս, որին մասնակցել են իսլամական խորհրդարանում իրանահայութեան եւ ասորիների պատգամաւորները, ինչպէս նաեւ իսլամական խորհրդարանի ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան յանձնաժողովի անդամ Հոջ. Վահիդ Ահմեդին:

ասուլիսի ընթացքում, խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը նշելով, որ Սիրիայում կրօնական փոքրամասնութիւնների կոտորածի նման դէպքերը անկախ դրանց զոհերի կրօնական պատկանելիութիւնից դատապարտելի են, յաւելել է. «Մենք պատմութեան ընթացքում նման երեւոյթների ականատես եղել ենք, սակայն վերջին երեւոյթը, ներկայացուող արդարացումների պատճառով, համարւում է եզակի»:

«Շնորհակալութիւն են յայտնում Իրաքում ու Սիրիայում կրօնական փոքրամասնութիւններին ներկայացուող ԻԻՀ օժանդակութիւնների եւ ջանքերի համար, սակայն հաւատացած ենք, որ այս ուղղութեամբ խորհրդատուական, ռազմական ու դիւանագիտական առաւել օժանդակութիւններ պիտի ցուցաբերուեն». ասել է նա: