Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Ըստ Ի.Ս.Ն.Ա.-ի հաղորդման ընդամէնը չորս ամսուայ ընթացքում Արաքսի ազատ գօտու Նորդուզի տարածքում կառուցուել ու շահագործման է յանձնուել ճամփորդների կողմից տեղափոխուող ապրանքների շուկան: Շուկան կառուցուել է 340 քմ. տարածութեան վրայ եւ արժեցել է մէկ միլիարդ 700 միլիոն ռիալ: Ի դէպ մէկ միլիարդ 490 միլիոն ռիալ բիւջէի յատկացմամբ շահագործման է յանձնուել նաեւ Նորդուզի գլխաւոր գէյթը, որը կառուցուել է 110 քմ. տարածքում:
Նորդուզի գլխաւոր գէյթի շահագործմամբ, Արաքսի ազատ գօտու Նորդուզի տարածքից ճամփորդները կարող են ներս տանել ու դորս բերել իրենց ապրանքները: