Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Հ.Հ.-ում Իրանի մշակութային կցորդը Հայաստանի «Առաջին լրատուական»-ին տուած հարցազրոյցում ասել է. «Իրանում կրօնական փոքրամասնութիւններն օգտւում են հաւասար իրաւունքներից»:
Ի.Ռ.Ն.Ա.-ն հինգշաբթի օրը յղում կատարելով Հ.Հ.-ում Իրանի մշակութային կցորդութեանը հաղորդել է, որ Մաջիդ Մեշքին հարցազրոյցի ժամանակ ասել է. «Իրանը յարգում է կրօնական փոքրամասնութիւնների մշակոյթը, աւանդոյթներն ու սովորութիւններն: Բացի այդ, վերջիններիս հնարաւորութիւն է տրուել իսլամական խորհրդարանում պատգամաւոր ունենալ»:
Խօսելով Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում եւ նախօրէին նաեւ Ֆրանսիայում Ի.Լ.Ի.Պ.-ի ու նրա գաղափարակից խմբերի բռնարարքներին, Մեշքին յաւելել է, որ այն, ինչ այս խմբերն անում են իսլամի անուան ներքոյ, մի խումբ ծայրահեղական ու բրտարարքների ձգտող անձանց սխալ ընկալումն է, որն ուղղուած է համաշխարհային խաղաղութեան եւ ավտանգութեան դէմ: