Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իրանի էներգետիկայի նախարարի միջազգային հարցերով տեղակալն ասաց, համաձայնութիւն է կայացել, որպէսզի Իրանը համագործակցի Հայաստանի տարածքում նաւթի ու գազի պաշարների յայտնաբերման ուղղութեամբ ուսումնասիրութիւններին:

Էսմայիլ Մահսուլին «Թասնիմ» լրատուական գործակալութեան թղթակցի հետ զրոյցում ասաց, հայկական բարձրաստիճան պատուիրակութեան հետ երկօրեայ բանակցութիւններն արդիւնաւէտ էին եւ երկու երկրի միջեւ տնտեսական, հասարակական ու մշակութային համագործակցութիւնների ընդլայնման կապակցութեամբ լաւ համաձայնութիւններ կայացան:

Միջազգային հարցերով Իրանի էներգետիկայի փոխնախարարն ընդգծել է, որ ջրի ու էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցութիւնների շրջագծում համաձայնութիւն է կայացել Հայաստանի ջրի եւ էլեկտրաէներգիայի նախագծերին իրանական ընկերութիւնների մասնակցութեան, Իրանում հայ փորձագէտների ուսուցման, Մեղրիի Հ.Է.Կ.-ի կառուցման ժամկէտի երկարաձգման եւ երկու երկրի միջեւ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման շուրջ: