Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Ի.Ի.Հ.-ի էլեկտրաէներգիայի նախարար՝ Համիդ Չիթչեանը յայտարարել է Իրանի ու Հայաստանի միջեւ փոխանակուող էլեկտրաէներգիայի քանակի հաւելման եւ Մեղրիի հիդրոկայանի թողունակութեան չափերի վերանայման մասին։
Նա ասել է. «Արաքսի վրայ Մեղրիի հիդրոկայանի թողունակութեան փոփոխման պատճառով, այդ կայանի արտադրողունակութիւնըը կը վերանայուի»։
Իրան-Հայաստան միջպետալան տնտեսական համագործակցութեան 12-րդ նիստի շրջանակում պրն. Չիթչեանը լրագրողներին, ասել է. «Իրանն ու Հայաստանը քաղաքական շատ լաւ յարաբերութիւն ունեն, երկու բարեկամ ու հարեւան երկրները շարունակ ջանքեր են տարել ի նպաստ տարածաշրջանային զուգամերձութեան, ուստի անհրաժեշտ է, որ առեւտրական, տնտեսական ու սոցիալական համագործակցութիւններն եւս հասնեն տնտեսկան կապերի մակարդակին։
Իրանի էներգետիկայի նախարարը, յաւելել է. «Գազի դիմաց մենք էլեկտրաէներգիայ ենք ստանում Հայաստանից, որի ծաւալը կընդլայնուի 3-րդ էլեկտրագծի կառուցմամբ: Իսկ փոխանակուող էլեկտրականութիւնը՝ Իրանի նաւթի նախարարութեան հետ հայկական կողմի բանակցութեան արդիւնքում, Հայաստան ներկրուող առաւել գազի համեմատ, յաւելում կը կրի»։
Միեւնոյն ժամանակ այսօր Թեհրանում Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար՝ Երուանդ Զախարեանը դէտել տալով Իրան-Հայաստան միջպետական տնտեսական համագործակցութեան նիստի երկամեայ դադարն ասել է. «Հայաստանի հանրապետութիւնը բարձր է գնահատում Իրանի հետ յարաբերութիւնը, որը հիմնուած է համատեղ շահերի եւ երկու երկրի բարիդրացիական ու բարեկամութեան արժէքների վրայ»։
Նշելով, որ ընթացիկ նիստում քննարկուել են տարբեր հարցեր, Զախարեանն ասել է. «Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրագծի կառուցումը այն ծրագրերից է, որի մասին քննարկումներ կը կատարուեն նիստի փորձագիտական յանձնախմբերում: Մենք յուսով ենք, որ դրա տեղակայման աշխատանքները կը սկսուեն շուտով եւ կ'աւարտուեն երկու տարում»։
Զախարեանն նշել է, որ Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնները՝ քաղաքական յարաբերութիւնների համեմատ ակներեւ չեն, եւ յաւելել է. «Այս հարցին անդրադարձել են նաեւ երկու երկրի նախագահները։ Վերջիններս շատ են կարեւորել ընթացիկ նիստը եւ իրականում Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացումը հէնց այս նիստից է սկսուելու»։