Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Դեկտեմբերի 10-ին,   ՀՀ Կրթութեան և  գիտութեան  նախարար  (ԿԳՆ) Արմէն Աշոտեանը՝ ԻԻՀ  արտակարգ   և   լիազօր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի հետ հանդիպմանը նշել է,  որ  Հայաստանը  շահագրգիռ է,   մեծ թւով   իրանցի ուսանողներ կրթութիւն ստանալու համար  գան Հայաստան:

Նախարարն  անդրադարնալով  կրթութեան  բնագաւառում հայ-իրանական առկայ համագործակցութեանը նշել է, որ կրթամշակութային երկխօսութիւնը՝ միջպետական յարաբերութիւնների կարեւոր հարթականերից մէկն է:

Զրուցակիցները  նաեւ  անդրադարձել են Հայաստանում սովորող իրանցի ուսանողների եւ ասպիրանտների խնդիրներին: Նախարարն  ասել է, անձամբ կը հանդիպի  Հայաստանում սովորող իրանցի ուսանողների հետ՝ նրանց յուզող խնդիրներին ծանօթանալու եւ  լուծում տալու նպատակով:
ԻԻՀ  դեսպանն ընդգծելով,  որ գերատեսչութիւնն  ընդառաջում է իրանցի ուսանողների եւ ասպիրանտների հետ կապւած խնդիրների լուծմանը, նշել է, որ կաջակցի հայ-իրանական կրթական ծրագրերի յետագայ իրականացմանը: Քննարկւել է նաեւ ՀՀ դպրոցներում պարսկերէնի դասաւանդմանն ուղղւած մասնագիտական քննարկումներ կազմակերպելու հարցը  եւ կրթութեան ոլորտում հայ-իրանական նոր յուշագրի ստորագրման հնարաւորութիւնը:

Նախարարը ԻԻՀ  ԿԳՆ հրաւիրել է Երեւան` մասնակցելու յաջորդ տարի կայանալիք նախարարական գագաթաժողովին, որին մասնակցելու են 47 եւրոպական երկրի նախարարներ` քննարկելու եւրոպական ընդհանուր կրթական տարածքի ապագան: Հայաստանը եւրոպական բարձրագոյն կրթութեան պատասխանատու երկիր է մինչեւ   2015 թւականի օգոստոս ամիսը: Հայաստանը դիմել է եւրոպացի գործընկերներին`  այդ  գագաթաժողովին հրաւիրել Հայաստանի հարեւան երկրների, այդ թւում` Իրանի գործընկերներին: Գագաթաժողովը տեղի է ունենում 2-3 տարին մէկ: