Աղբիւր՝ www.armenianradio.am

 

Նոյեմբերի 17-ին Ի.Ի.Հ.-ի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչեանը յայտարարել է, որ Իրանը եւ Հայաստանն աւարտել են Հ.Է.Կ.-ի շինարարութեան մասին համաձայնագրի շուրջ աշխատանքը:

Հայաստանում Հ.Է.Կ.-ի կառուցման շուրջ փոխըմբռնման յուշագիրը համաձայնեցուել է, եւ իրանական ընկերութիւնները շուտով կը սկսեն Հայաստանում կայանի շինարարութիւնը, ասել է Իրանի էներգետիկայի նախարարը:

Չիթչեանը նշել է, որ էլեկտրակայանների ու ջրային օբյեկտների շինարարութեամբ զբաղուող իրանական ընկերութիւններն ակտիւօրէն աշխատում են աշխարհի 41 երկրում:

Նշելի է, որ Ի.Ի.Հ.-ի եւ Հ.Հ.-ի էներգետիկայի նախարարներ՝ Համիդ Չիթչեանը եւ Երուանդ Զախարեանը կայացած վերջին հանդիպման ժամանակ պայմանաւորուել են էլեկտրահաղորդման երրորդ գծի բացման, նաեւ Արաքս գետի վրայ Հ.Է.Կ.-ի կառուցման տեմպերի արագացման շուրջ: