Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Կապիտալի տեղեկութիւնների միջազգային կենտրոնը մի հաղորդագրութիւն տարածելով յայտարարել է, որ Իրանի իսլամական հանրապետութիւնը տնտեսական զգալի աճ է արձանագրել:

“ԻՌՆԱ” լրատւական գործակալութեան հաղորդման համաձայն, Կապիտալի տեղեկութիւնների միջազգային կենտրոնը Իրանի վարկային վարկանիշը B է գնահատել եւ յայտարարել է, որ անցեալ մէկ տարւայ ընթացքում, Իրանի տնտեսութիւնը բազմակողմանի աճ է արձանագրել:

Հաղորդագրութեան մէջ ասւած է, որ Իրանին յաջողւել է պահպանել իր տնտեսական աճը:

Այդ կենտրոնը կանխատեսել է, որ ֆինանսական ընթացիկ տարում, Իրանի տնտեսութիւնը 1.5 տոկոսով աճ է արձանագրելու:

Վերջերս Արժոյթի միջազգային հիմնադրամը եւս դրական է գնահատել Իրանի տնտեսական աճը: