Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ի.Ռ.Ն.Ա. գործակալութեան հաղորդմամբ, Իրանի ճանապարհա-տրանսպորտային կազմակերպութեան ղեկավար Դաւուդ Քեշաւարզեանը երեքշաբթի օրը քննադատել է այս շաբաթւայ սկզբից իրանական բեռնատար մեքենաների համար 50 եւրոյի հարկ սահմանելու Թուրքիայի անակնկալ քայլը եւ ասել է, որ իրանցի պատասխանատուները փորձում են թուրք պաշտոնեաների հետ երկխօսութեան միջոցով կարգաւորել հարցը:

Թուրքիայի Զ.Լ.Մ.-ները վերջին օրերին յայտարարել են, որ Թեհրանը հակազդելով Իրանական բեռնատար մեքենաներից գանձւող հարկերի կրկնապատմանը, եռապատկել է Թուրքիայի մեքենաներից գանձւող հարկերը: