Աղբիւր՝ www.armenianradio.am
Ի.Ի.Հ.-ի Կենտրոնական բանկի գլխաւոր տնօրէն Վալիոլլահ Սէյֆը, որ Վաշինգտոն է ուղեւորւել մասնակցելու Արժոյթի միջազգային հիմնադրամի (Ա.Մ.Հ) եւ Համաշխարհային բանկի (Հ.Բ.) համատեղ նիստին, յայտարարեց, որ նոյնիսկ շրջափակումները շարունակւելու դէպքում Իրանի տնտեսութիւնը աճ է արձանագրելու: Նա նախատեսել է, որ Իրանի տնտեսութիւնը ընթացիկ տարում առնւազն երեք տոկոս աճ արձանագրի:
Իրանի Կենտրոնական բանկի գլխաւոր տնօրէնն ասել է, որ Իրանի տնտեսական ծրագիրը մշակւել է շրջափակումները շարունակւելու պայմանների համաձայն եւ շրջափակումների բեկանման դէպքում մեր տնտեսութիւնն առաւել աճ կարձանագրի:
Վալիոլլահ Սէյֆը նաեւ նախատեսել է, որ Իրանում ինֆլայցիան 2016 թւականին դառնալու է միանիշ:
Սէյֆը Վաշինգտոն կատարած երկօրեայ ուղեւորութեան ընթացքում հանդիպում եւ զրոյց ունեցաւ եւրոպական ու ասիական որոշ երկրների Կենտրոնական բանկերի տնօրէնների, ինչպէս նաեւ տարածաշրջանային մի քանի մեծ բանկերի գործադիր տնօրէնների հետ: