Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 23-րդ ամեակի առիթով Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ դկտ. Հասան Ռոհանին շնորհաւորական ուղերձ է յղել Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանին:

Ուղերձում Իրանի նախագահը Հայաստանի անկախութեան տօնը շնորհաւորելով Հայաստանի կառավարութեանն ու ժողովրդին՝ ասել է. «Ի սրտէ շնորհաւորում եմ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան օրը, Ձեզ, այդ երկրի ժողովրդին ու կառավարութեանը»:

Նախագահ Ռոհանին իր ուղերձի մէջ յոյս է յայտնել, որ Իրանի ու Հայաստանի պատասխանատուների յարաճուն ու համատեղ ջանքով ընդլայնւեն երկու երկրների միջեւ առգոյ բարի դրացիական յարաբերութիւնները, երկու ժողովուրդների փոխադարձ շահերի հիմամբ եւ երկկողմ ու միջազգային մակարդակներում: