Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Նահատակների մի խումբ մայրեր եւ իրանցի աղջիկներ, ի պաշտպանութիւն Գազայի հատւածի մայրերի ու մանուկների, հանրահաւաք են անցկացրել Թեհրանի «Ազատութիւն» հրապարակում։

Լուրերի կենտրոնական ծառայութեան հաղորդման համաձայն՝  օգոստոսի 12­ին, Թեհրանի «Ազատութիւն» հրապարակում անցկացրած հանրաւաքի ընթացքում, հովանաւորելով Պաղեստինի ժողովրդի նպատակն ու Գազայի ժողովրդին եւ «Մահ Իսրայէլին» ու  «Մահ Ամերիկային» կարգախօսները վանկարկելով, մասնակիցներն իրենց նողկանքն են յայտնել Սիոնիստական ռեժիմի կատարած ոճրագործութիւնների եւ մանուկներին սպանելու կապակցութեամբ։

Հանրահաւաքի մասնակցողները ստորագրահաւաք են կազմակերպել` Գազայի բռնահարւած ժողովրդին հովանաւորելու համար,  եւ ի նշան Պաղեստինի ժողովրդի ազատութեան, մանուկների միջոցով խորհրդանշական  աղաւնիներ են թռցրել երկինք։

Իրանի ժողովուրդը եւ կառավարութիւնը, տարբեր միջոցառումներ են անցկացրել` ի պաշտպանութիւն Գազայի հատւածի ժողովրդի եւ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի ոճրագործութիւնները։