Խոր ցաւով ստացանք Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Էբրահիմ Ռէյիսիի, երկրի ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդոլլահեանի եւ նրանց ուղեկցող անձնակազմի մահւան գոյժը, որը պատահեց ուղղաթիռի վթարի հետեւանքով։
Անգնահատելի էր Ռէյիսիի կառավարութեան ձեռքբերումները տարբեր ոլորտներում, որը չնայած երկրի առջեւ ծառացած բազմաթիւ մարտահրաւէրներին, յատկապէս տնտեսական բացասական աճի եւ Արեւմուտքի ու ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների պայմաններում, փորձեց յոյսի կայծեր ստեղծել ժողովրդի լայն զանգւածների մէջ, ինչպէս նաեւ՝ Իրան-Հայաստան երկու երկրների յարաբերութիւնների ընդլայնման ու ամրապնդման հարցում։
Սպահանի հայոց թեմի Ազգային իշխանութեանց, ժողովրդի եւ անձամբ իմ անունից, իմ խորին ցաւակցութիւնն եմ յայտնում Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Սէյէդ Ալի Խամենէիին, զոհւածների ընտանիքներին եւ Իրանի սգակիր ժողովրդին երկրի բարձրաստիճան պատասխանատուների ողբերգական մահւան առթիւ։
Բարձրեալն Աստծուց հայցում եմ զոհւածներին հոգու արքայութիւն եւ ընտանիքներին՝ համբերութիւն։
Սիփան Արք Քէչէճեան
Առաջնորդ Սպահանի հայոց թեմի