Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Ա.Մ.Ն.-ում զինւած բրտարարքների դէմ պայքարի ոլորտում ակտիւ երկու խմբերի նոր զեկոյցի համաձայն ամէն տարի մինչեւ 14 տարեկան հարիւր երեխաներ պատահական կրակոցների զոհ են գնում:
Ըստ Ի.Ռ.Ն.Ա.-ի հաղորդման, «Ակտի կողմնակից մայրեր» եւ «Քաղաքները յանուն անվտանգութեան» երկու խմբերի միջոցով պատրաստւած այդ զեկոյցը վկայում է, որ ի համեմատութիւն ֆեդերալ կառավարութեան ներկայացրած վիճակագրական տւեալների, ամէն տարի Ա.Մ.Ն.-ում թւով ավելի շատ երեխաներ են պատահական կրակոցների զոհ գնում:
Այդ զեկոյցն ամերիկացի քաղաքացիների տներում հնչած պատահական կրակոցների բազմաթիւ օրինակների ակնարկելով վկայում է, որ շատ պարագաներում տնում զէնք պահելու կապակցութեամբ ծնողների անփութութիւնը պատճառ է դառնում, որպէսզի երեխաները հետաքրքրութիւնից ելնելով պատահարի զոհ գնան:
Այդ զեկոյցը նաեւ քննադատել է Ա.Մ.Ն.-ում զէնքի միութեանը, որ հակառակում է զինւած բրտարարքների նւազեցման համար օրէնքների բարեփոխմանը:
Համաձայն ներկայացւած վիճակագրական տւեալների, Ա.Մ.Ն.-ում բնակչութեան թւի համեմատութեամբ թւով ամենաշատ թեթեւ զէնքը գոյութիւն ունի, այնպէս որ Ա.Մ.Ն.-ում իւրաքանչիւր 100 հոգուն բաժին է ընկնում 90 հրացան ու ատրճանակ: