Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Թուրքիայում ձերբակալւել եւ Ադրբեջանին են յանձնւել 5 ադրբեջանցի զինեալներ, որոնք վերադառնալիս են եղել Սիրիայից, տեղեկացրել է ԱՊԱ գործակալութիւնը:

Հաղորդւում է, որ Սումգայիթի բնակիչ 1985 թ.-ին ծնւած Բալաքիշիեւ Մեհմանը եւ 4 այլ ադրբեջանցիներ, որոնց անունները չեն նշւում, կռւել են Սիրիայում:

Ձերբակալւածները յանձնւել են Նախիջեւանի շրջանի ադրբեջանցի իրաւապահներին: Յարուցւել է քրէական գործ, ընթանում է հետաքննութիւն: Այն հարցին, թէ ինչու է մեկնել Սիրիա, Բալաքիշիեւը պատասխանել է, որ կռւել է յանուն հաւատի: Նա նաեւ յաւելել է, որ Սիրիա հիմնականում մեկնում են գումարի եւ ռազմաւարի դիմաց:

Զինեալը նշել է, որ զղջում է արածի համար եւ այլեւս առաջւայ պէս չի նայում Սիրիա մեկնողներին: