Աղբիւր՝ www.aztagdaily.com
Թրքական «Սաբահ» օրաթերթը հաղորդում է, որ Քարաման նահանգում գտնւող Ղարադաղի (Կիլիկիայի տարածք) գիւղերից մէկում աշխատանքների ընթացքում եկեղեցի եւ գերեզմաններ են յայտնաբերւել:
Նահանգապետարանի եւ նահանգի մշակոյթի ու զբօսաշրջութեան վարչութեան մասնագէտներն ուսումնասիրել են տեղեկութիւնը:
«Իբրեւ «Հազար ու մէկ եկեղեցիների տարածք» յայտնի այս վայրը 4-րդ եւ 9-րդ դարերում քրիստոնէութեան կարեւոր կենտրոններից է եղել: Առաջին անգամ Թուրքիայի հանրապետութեան տարիներին այստեղ պեղումներ են սկսել: Մեր նպատակն է այդ ժառանգութիւնն ուղղել զբօսաշրջութեան զարգացման: Այստեղ աշխատանքները շարունակելու եւ այլ, շուրջ 40 եկեղեցիները զբօսաշրջութեան վերաբանալու համար նիւթական լուրջ աղբիւրների կարիքը կայ: Յոյսով ենք, որ օգնութիւնները կը շարունակւեն եւ աշխատանքներն աւարտին կը հասցնենք»,- ասել է Քարամանի նահանգապետը: