Աղբիւր՝ www.yerakouyn.com
Ամերիկեան «Լայւ Ուայըր» հիմնարկը կազմել է աշխարհի ամենավտանգաւոր քաղաքների տասնեակը՝ նկատի առնելով այդ քաղաքներում կատարւած սպանութիւնները։
Տասնեակի առաջատարն է Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալէբը, որտեղ երկու տարուց ի վեր կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ բախումներ են տեղի ունենում։ Բախումների եւ ռմբակոծումների հետեւանքով, բացի մարդկային հազարաւոր կորուստներից՝ քաղաքն ահռելի նիւթական վնասներ է կրել եւ շարունակում է կրել մինչեւ այսօր։
Ստորեւ ներկայացնում ենք տասնեակը՝ ըստ հերթականութեան։
Հալէբ, Սիրիա
Սան Պետրօ Սուլա, Հոնդուրաս
Կարակաս, Վենեզուէլա
Քէյփթաուն, Հարաւային Ափրիկէ
Քաբուլ, Աֆղանիստան
Ակաբուլկօ, Մեքսիկա
Մոգադիշու, Սոմալի
Կարաչի, Պակիստան
Մասէյօ, Բրազիլիա
Քեմդեն, Նիւ Ջըրզի, Ա.Մ.Ն.