Աղբիւր՝ www.asbarez.com
Վրաստանում 15 յունիսին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրութիւններով ամբողջացաւ իշխանափոխութեան գործընթացը այդ երկրում: Այս ընտրութիւններին գրեթէ բոլոր շրջաններում յաղթանակ են տարել «Վրացական երազանք» կուսակցութեան ներկայացուցիչները:
«Նախնական տւեալների համաձայն՝ Ջաւախքի երկու քաղաքներում՝ Նինոծմինդայում եւ Ախալքալաքում յաղթել են իշխող կուսակցութեան կողմից առաջադրւած հայ թեկնածուներ Գագիկ Կարսլեանը (80 տոկոս) եւ Էդւարդ Աղասեանը (60 տոկոս): Այնինչ, Թիֆլիսի քաղաքային խորհրդում հայազգի անդամներ չեն լինի: 85 հազարանոց հայ համայնք ունեցող Թիֆլիսում ընտրական ցուցակներում թէեւ հայեր եղել են, բայց անցողիկ տեղեր չեն զբաղեցրել եւ նրանց ընտրւելը իրատեսական չէ: Ինչը վկայում է, որ կամ հայութիւնը դեռ չի վստահում այս նոր իշխանութիւններին, կամ իշխող կուսակցութիւնը չի կարողացել գտնել ազգութեամբ հայ անդամի, որ կը կարողանար առաջ տանել կոալիցիայի գաղափարախօսութիւնը եւ միաժամանակ ներկայացնէր հայերի շահերը»,- նշել է Մելիքեանը: