Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ադրբեջանը Ն.Ա.Տ.Օ.-ի խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth ծրագրի՝ Բաքւում անցկացւող սեմինարին, Հայաստանի պատւիրակութեանը վեհաժողովից հեռացնելու հարց է բարձրացրել:

Վեհաժողովում Ադրբեջանի պատւիրակութեան ղեկավար Զիաֆաթ Ասգարովը նախ յիշեցրել է, որ Ն.Ա.Տ.Օ.-ն խզել էր յարաբերութիւնները Ռուսաստանի հետ եւ մօտ երկու տարի նրան զրկել Վեհաժողովում քւէարկելու իրաւունքից։

«Ինչո՞ւ չհեռացնել Հայաստանին՝ օկուպացիայի եւ ահաբեկչութեան համար»,- ասել է նա:

Սեմինարին մասնակցող Տարածաշրջանային ուսումնասիրութիւնների կենտրոնի տնօրէն, փորձագէտ Ռիչարդ Կիրակոսեանը «Թւիթեր»-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով այն հարցին, թէ որն է եղել Հայաստանի պատասխանը, նշել է, որ Վեհաժողովը պէտք է մերժէր պահանջը, ինչն էլ արեց:

Մինչդեռ Ասգարովը, շարունակելով Բաքւի՝ տարիներ շարունակ որդեգրած հռետորաբանութիւնը, նաեւ պնդել է, թէ Հայաստանի պետական քաղաքականութեան հիմքում ընկած է ահաբեկչութիւնը, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը, նրա նոյն հռետորաբանութեամբ՝ «աշխարհի թիւ մէկ ահաբեկիչն է»:

Սպառնալիք է հնչել նաեւ Բաքւում գտնւող հայաստանեան պատւիրակութեան անդամ, Ա.Ժ.-ի պատգամաւոր Թեւան Պողոսեանի հասցէին. նրա հօրը՝ Արցախի նախկին վարչապետ Ժիրայր Պողոսեանին, Ասգարովը մեղադրել է, իր բառերով՝ «Ղարաբաղում Ադրբեջանի դեմ գործած արիւնալի յանցագործութիւնների մէջ», ապա յայտարարել է, թէ «Ինտերպոլի» միջոցով կը գտնեն ու կը պատժեն նրան:

Ի պատասխան դրա՝ հայ պատգամաւորն ասել է, որ հպարտանում է այն ամենով, ինչ արել է իր հայրը, եւ որ նա սովորեցրել է իրեն սիրել հայրենիքը: