Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ադրբեջանի, այսպէս կոչւած, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպութեան ակտիւիստները» բողոքի ակցիայ են իրականացրել ընդդէմ Բաքու մեկնած հայ պատգամաւորների, որոնք պէտք է մասնակցեն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth ծրագրի սեմինարին:
Այս մասին գրում է ադրբեջանական haqqin.az-ը՝ յղում կատարելով "Յենի Մուսաւաթ" թերթին:
Ակցիան տեղի է ունեցել Four Seasons հիւրանոցի առջեւ, որտեղ կանգ են առել Հայաստանի պատգամաւորները: Ոստիկանութիւնը ցրել է ակցիայի մասնակիցներին եւ խլել նրանց պաստառները:
3 հոգուց բաղկացած հայկական պատւիրակութեան ղեկավարը Կորիւն Նահապետեանն է, միւս անդամներն են՝ Թեւան Պօղոսեանը եւ Ռիչարդ Կիրակոսեանը: Սեմինարի թեման է՝ «Հարաւային Կովկաս. մարտահրաւէրներ եւ հնարաւորութիւններ»:
Այսօր մեկնարկած սեմինարը եւս հարթ չի ընթանում։ Ադրբեջանական աղբիւրների հաղորդմամբ, ԼՂ հակամարտութեան հարցով ելոյթների ժամանակ հայ պատգամաւորները «խանգարել են Վեհաժողովի աշխատանքին»: Հայաստանի պատւիրակութիւնն անարձագանք չի թողել ադրբեջանցիների յայտարարութիւնը «օկուպացւած» տարածքների յետ վերադարձի մասին։