Աղբիւր՝ www.asbarez.com

 

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը երկուշաբթի՝ յունիսի 9-ին արձագանգել է Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի կատարած մէկ յայտարարութեանը:

Սէյրան Օհանեանը յունիսի 5-ին ադրբեջանցիների կողմից երկու հայ պայմանագրային զինւորների սպանութիւնից յետոյ նախազգուշացրել էր, թէ Բաքւի նման քայլերը յղի են Ադրբեջանի համար ծանր հետեւանքներով:

Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան յունիսի 9-ի տարածած յայտարարութեան մէջ նշւել է, որ Բաքուն Սէյրան Օհանեանի յայտարարութիւնը «անթոյլատրելի» է համարում, միաժամանակ աւելացնելով, որ Ադրբեջանը չի վախենում սպառնալիքներից եւ պաստրաստ է ռազմական ուժ կիրառելու: