Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Սիրիայի նախագահական ընտրութիւններում Բաշշար Ասադը կտրուկ յաղթանակ է արձանագրել:
Ըստ «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Սիրիայի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Ջահադ Ալլահամը չորեքշաբթի գիշեր յայտարարել է այդ երկրի նախագահական ընտրութիւնների արդիւնքները:
Համաձայն Ջահադ Ալլահամի յայտարարութեան, Բաշշար Ասադը շահելով 10 միլիոն 319 հազար 723 ձայներ եւ ընդհանուր ձայների 88.7 տոկոսը կրկին անգամ Սիրիայի նախագահ է ընտրւել:
Համաձայն այս հաղորդման, Սիրիայի նախագահական ընտրութիւններին քւէարկելու պայմանները լրացնում էին 15 միլիոն 840 հազար 575 մարդ, որոնցից 11 միլիոն 600 հազարը մասնակցել է ընտրութիւններին:
Սիրիայի խորհրդարանի նախագահն աւելացրել է, որ այդ ընտրութիւններում Հասան Ալնուրին շահել է 500 հազար 279, իսկ Մահեր Աբդոլհաֆիզ Հաջարը 372 հազար 301 ձայն:
Ի դէպ Սիրիայի Սահմանադրական դատարանը նաեւ մի հաղորդագրութեամբ յայտարարել է, որ ընտրութիւններին մասնակցել է քւէարկութեան պայմանները լրացնողների 73.24 տոկոսը:
Սիրիայի նախագահական ընտրութիւններին Սիրիայի ժողովրդի խուռներամ մասնակցութիւններից նախագահ Բաշշար Ասադը դրւատեց ժողովրդի մասնակցութիւնը: