Աղբիւր՝ www.asbarez.com

 

Թուրքիայի Կիրեսուն (Շապին-Գարահիսար) նահանգի բնութիւնն եւ պատմական արժէքները վայելելու համար այնտեղ այցելող զբօսաշրջիկները դժգոհում են, որ Կիրեսունի բերդին կից գտնւող եկեղեցին (Ս. Աստւածածին Հայոց եկեղեցի) չի վերակառուցւում եւ չի բացւում զբօսաշրջութեան նպատակներով։

Վերջերս վերակառուցման աշխատանքներ էին կատարւում, սակայն եկեղեցու վերանորոգութիւնը կիսատ է մնացել՝ նիւթական հարցերի պատճառով։ Եկեղեցու դուռը փակ է եւ այցելուները չեն կարողանում տեսնել այն։

Տեղացի ու արտասահմանցի զբօսաշրջիկներն այժմ աւելի յաճախ են այցելում շրջանը, իսկ տեղի թանգարանների տնօրէնութիւնը հաղորդում է, որ եկեղեցին բանալու ջանքեր են թափւում: