Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ամերիկեան Լուիզիանա նահանգի Սենատը երէկ միաձայն բանաձեւ է ընդունել, որում դատապարտում է Ադրբեջանում հայերի ջարդերը եւ Միացեալ նահանգների կառավարութեանը կոչ է անում ճնշում գործադրել պաշտօնական Բաքւի նկատմամբ՝ այդ վայրագութիւնների հեղինակներին պատասխանատւութեան ենթարկելու համար:

Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի փոխանցմամբ՝ բանաձեւի նախագիծը ներկայացրել էր սենատոր Էդւին Միւրէյը, ով անցած տարի նախաձեռնել էր ամերիկեան այս նահանգի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախութեան ճանաչումը:

Հայ դատի յանձնախումբը եւ Ամերիկայի Հայկական խորհուրդը ողջունել են Լուիզիանայի Սենատի որոշումը՝ շեշտելով, մասնավորապէս, որ այն մէկ անգամ եւս արտայայտւեց ճշմարտութեան եւ արդարութեան օգտին՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Բաքւի, Սումգայիթի ու Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչութեան դէմ ոտնձգութիւնները: