Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

AssemblyHaqqin.az կայքը հաղորդում է, որ Բաքւում տեղի ունեցած Եւրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բիւրոյի նիստի ընթացքում որոշում է տրւել յառաջիկայ երկու տարիներին չեղեալ նկատել Ադրբեջանում տեղի ունենալիք բոլոր նիստերը:

Այդ որոշումը ուժի մէջ կը մտնի 1 յունիս 2014-ից սկսեալ եւ ընդունւել է` Ադրբեջանի իշխանութիւններտ կողմից Եւրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին մուտքի արտօնագիր չտրամադրելու քայլի պատճառով:

Եւրոպական խորհրդարանի փոխնախագահ, ֆրանսիացի պատգամաւոր Ռենէ Ռուքէի մուտքը Ադրբեջան արգիլւել էր, որովհետեւ Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով վերջինս ընդգրկւել է Ադրբեջանի համար անցանկալի անձերի «սեւ ցուցակի մէջ»:

Եւրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բիւրոն կարծում է, որ փոխնախագահին մուտքի արտօնագիր չտրամադրելը խախտում է կառոյցի անդամների ազատ տեղաշարժի իրաւունքը:

Սահմանափակումը, սակայն, չի տարածւելու ընտրութիւնների ընթացքում Եւրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դէտերի առաքելութեան վրայ:

Բացի դրանից, Եւրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կարող է չեղեալ նկատել այդ որոշումը, եթէ վեհաժողովի անդամների ազատ տեղաշարժը ապահովւի:

Նման որոշում 2013-ի նոյեմբերին ընդունւել էր Վրաստանի վերաբերեալ:

Ադրբեջանական լրատւամիջոցները Ռուքէին բնութագրում են իբրեւ հայամէտ գործիչ եւ նշում են, որ նա իր դիրքորոշումների մասին բազմիցս յայտնել է Եւրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մէջ: